Բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1.45մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում եւ հաշվարկվել է 1.65մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է  112.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է  414.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի  կողմից  2 տնտեսվարողների  նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Արարատի տարածքային բաժնի  կողմից  6 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 390.0.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 6 որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:                                                    

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Կենսաբազմազնության հողերի թափոնների եւ վտանգավոր նյութերի  վերահսկողության բաժնի  աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 160.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:                                                                 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 931.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 197.3 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.77մլն.դր. գումար: