Ապրիլի 7-ին երկու ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Արաբկիրում գտնվող շենքի 8-րդ հարկից նետվել է 27-ամյա մի աղջիկ։ Իսկ Աջափնյակում 26-ամյա մի երիտասարդ տանը ինքն իր վրա կրակել է որսորդական հրացանից։ Չարենցավանում էլ ապրիլի 6-ին 4-րդ հարկի պատուհանից նետվել է Գառնիկ Սայադյանը։ Տղամարդը ողջ էր մնացել եւ տեղափոխվել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նշենք, որ ապրիլի 5-ին նույն Չարենցավանում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել մի տղամարդ»,- գրում է «Հայկական ժամանակը»: