Վլադիվոստոկի Ռուսկի կղզում կամրջից մի երիտասարդ է ցած նետվել: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 05:00-ի սահմաններում:

Կամրջի արգելապատնեշի վրա կանգնած երիտասարդին նկատել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Երբ նրանք մոտեցել են երիտասարդին, որպեսզի հետ պահեն վտանգավոր քայլից, նա նետվել է ջուրը:

Ողբերգության վայրից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերել են Վլադիվոստոկի 27-ամյա բնակչին պատկանող Toyota Crown մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ ԱԻՆ-ի աշխատակիցները: Ներկայումս փնտրում են ցած նետված երիտասարդի մարմինը, հաղորդում է Vesti.ru-ն:

Ռուսկի կղզու կամուրջը շահագործման է հանձնվել 2012-ի ամռանը: Այն կղզին միացնում է մայրցամաքին: