Այսօր` մայիսի 28-ին, Սարդարապատ հուշահամալիրում կայացած տոնական միջոցառմանը ոչ իշխանական ուժերից ներկա էր միայն ԲՀԿ առաջնորդ, նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան նա հայտնեց, որ առաջին հանրապետությունը իր համար հզորության, պահպանման, բարեկեցության, բարգավաճման, զարգացման խորհուրդ ունի: Հարցին, թե ոչ իշխանական ուժերից միայն դուք եք ներկա, ինչէ  դա նշանակում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Գնացեք իրենց հարցրեք, պետությունը մեկն է, ժողովուրդը մեկն է, էդ հարցերը իրենց տվեք»:

Ինչ վերաբերում է կարկուտից տուժած արմավիրցիներին, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ անպայման կօգնի նրանց, «մեր խոսքը գործ է, կտեսնեք»:

Այլ հարցերի պատասխաններ չհաջողվեց ստանալ, քանի որ ԱԺ նախագահ, Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը նրան «խլեց» հավաքված մի քանի լրագրողներից: