Պարզվել է երեկ կեսգիշերին Լոռիի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով զոհվածի եւ վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, «Օպել» մակնիշի 35 ST 292 համարանիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 23-ամյա Վ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ «Ֆորդ» մակնիշի 36 ՏՏ 492 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 45-ամյա Հարություն Էվոյանը եւ ուղեւորներ՝ 72-ամյա Գոհար եւ 14-ամյա Գոհարիկ Էվոյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 00:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում (ֆոտոռեպորտաժ): Ինչպես դեպքի վայրից հայտնել է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին միմյանց են բախվել «Օպել Աստրա» մակնիշի 35 ՏP 292 համարանիշի եւ «Ֆորդ» մակնիշի 36 ՏՏ 492 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «Օպելա Աստրա»-ի ուղեւորը տեղում մահացել է, իսկ «Ֆորդ»-ի վարորդը եւ երկու ուղեւորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Մեր թղթակցի փոխանցմամբ, «Օպել»-ի վարորդը գտնվում էր ոչ սթափ վիճակում եւ Գուգարքի բաժնի ոստիկանները նրան բաժին են տեղափոխել, քանի որ նա խանգարում էր քննիչների աշխատանքին:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի











