Այսօր` հունիսի 5-ին, Երեւանում գտնվող Բուսաբանական այգում, նշում էին բնապահպանի օրը: Տոնի կապակցությամբ Բուսաբանական այգում ստորագրվեց համաձայնագիր ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի միջեւ «Տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման եւ հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով անտառների եւ արոտավայրերի կայուն կառավարում Հայաստանում» ծրագրի վերաբերյալ:
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, ծրագրի ստորագրմանը նախորդած իր ելույթում նշեց, որ որպես ծրագրի ազդեցության տարածք ընտրված է Սեւանի ավազանը, առավել կոնկրետ` Վարդենիսի տարածաշրջանը: Նրա խոսքով` ծրագիրը պիտի օժանդակի Հայաստանի լեռնային էկոհամակարգերի վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների նվազեցմանը, որպեսզի հնարավոր լինի ազգաբնակչության գյուղատնտեսական գործունեությանը զուգահեռ ապահովել կենսաբազմազանություն եւ էկոհամակարգերի ամբողջականություն: Նախարարի խոսքով` ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ, որն է` կլիմայի փոփոխության պայմաններում լեռնային հանդակներում եւ անտառային էկոհամակարգերում առկա կենսաբազմազանությունը պահպանելու ինստիտուցիոնալ եւ անհատական կարողությունների բարելավում, ինչպես նաեւ գյուղական համայնքներում կենսապահովման մակարդակի բարձրացում: Իսկ երկրորդ բաղադրիչը հետեւյալն է`
կլիմայի ապագա փոփոխությունների նկատմամբ էկոհամակարգերի եւ տեղական համայնքների դիմադրողականությանն եւ ճկունության բարձրացմանն ուղղված գործողությունների մշակման եւ իրականացման օժանդակություն՝ հետապնդելով ծրագրի տարածքներում արոտավայրերի եւ անտառների կառավարման շարունակականության ապահովում, շրջակա միջավայրի համար անվնաս աշխատաաեղանակների ներդրում:
ՄԱԶԾ-ի հետ ստորագրված այս ծրագրի շրջանակում կիրականացվեն 60 եւ ավելի հեկտար նոր անտառային գոտու ստեղծման աշխատանքներ, կվերակառուցվի եւ կվերազինվի Մարտունու տնկարանը, որն իր հերթին լուրջ բազա կհանդիսանա հետագայում տարածաշրջանի անտառհիմնման աշխատանքների համար»:
ՄԱԶԾ-ի ղեկավար Բրեդլի Բուզետտոն իր խոսքում կարեւորելով ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցելու անհրաժեշտությունն ու արդյունավետությունը, հայտնեց իր գոհունակությունը մինչեւ օրս իրականացված ծրագրերի վերաբերյալ եւ ցուցաբերեց պատրաստակամություն` առավել մեծացնելու համագործակցության շրջանակները նախարարության հետ
Իսկ Բնապահպանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Բուսաբանական այգին այս տարի նշում է իր գոյության 75 ամյակը, այդ ընթացքում կարողացել է ստեղծել հարուստ բուսական հավաքածու, որը ներկայացնում է երկրագնդի ամենատարբեր հատվածներ:Տնօրենը նշեց մի շարք խնդիրներ, այն է` Բուսաբանական այգին համարվում է բուսաբանության ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանում, այն ինքնուրույն կարգավիճակ չունեցող հիմնարկություն է, մոտ 100 հա տարածք է, որը պահանջում է մեծ ֆինանասական ներդրում խնամքի համար: Այգու ֆոնդը ընդամնեը 100 միլիոն դրամ է կազմում, որով հնարավոր չէ բոլոր խնդիրները լուծել, նրանք փորձում են համագործակցելթ ե պետական կառույցների, թե միջազգային կազմակերպությունների հետ խնդիրները լուծելու համար: Մասնավորապես, այգին 5 ամիս կիսանապատային վիճակում է, 5 ամիս ոռոգման շրջանում է, ինչը խնդիրներ է հարուցում:
Ժիրայր Վարդանյանն ասաց, որ նոր պլաններ ունեն կապված Բուսաբանական թանգարանի ստեղծման հետ: Բուսաբանական այգին ծառայում է նաեւ որպես ուսումնական բազա, պրակտիկաներ են անցկացնում, սակայն եթե նախկինում այն 250 աշխատող ուներ, այժմ 1/3 է մնացել» Ժիրայր Վարդանյանը նշեց, որ ունեն ոչ միայն աշխատակիցների թվաքականի, այլեւ որակի խնդիր, որովհետեւ հին, ինտուզիաստ մանսագետները արդեն տարեց են, իսկ երիտասարդները չեն գալիս աշխատելու իրենց մոտ, քնաի որ աշխատավարձը շատ ցածր է` 40-60 հազար դրամ:
Տոնի կապակցությամբ Բուսաբանական այգում վարչապետի օգնականը ներկայացրեց վերջինիս ուղերձը, ելույթ ունեցավ նաեւ Ավան Վարչական շրջանի ղեկավարը:
Նշենք, որ շրջակա միաջավայրի համաշխարհային օրը կամ Բնապահպանի միջազգային օրը նշվում է Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում: Այս տոնը սահմանվել է 1972թ. դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ, որպեսզի հանրության ուշադրությունը գրավեն շրջակա միջավայրի խնդիրների վրա եւ մեծանա ուշադրությունը շրջակա միջավայրի վրա: Ամսաթիվը նույնպես պատահական չի եղել: 1972թ. հունիսի 5-ին ՄԱԿ-ը իրականացրել է հատուկ գիտաժողով շրջակա միջավայրի պահպանության խնդիրների վերաբերյալ: Այս տոնը Բնապահպանության նախարարության աշխատակիցների եւ պետական ու մասնավոր բնապահպանական կազմակերպությունների համար է: Իսկ Հայաստանի կառավարության հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում նշվում է որպես բնապահպանի օր: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Շրջակա միաջավայրի համաշխարհային օրվա հետ կապված նախաձեռնում է միջոցառումների շարք: Մասնավորապես նախարարության ստորաբաժանումների ռեսուրսներով նախատեսվում են մի շարք միջոցառումներ Հայաստանի մարզերում` ծառատունկեր, համերգային միջոցառումներ, մաքրման աշխատանքներ եւ այլն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











