ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զումայի նստավայրի վերանորոգման վրա ծախսված միլիոնների մասին զեկույցները սահմանվել են որպես «top secret»:

Երկրի կոմունալ ծառայությունների նախարար Տուլաս Նկսեսին այս շաբաթ հայտարարել է, որ փաստաթուղթը չի կարող հրապարակվել` հիմնվելով անվտանգության նախարար Սիվաբոնգի Սվելեի համապատասխան որոշման վրա:

Փաստաթուղթը կոչվում է «Անվտանգության նվազագույն մակարդակի անվտանգության ստանդարտներ»: Դա նշանակում է, որ այդ գումարի մասին չի իմանա ոչ գլխավոր ֆինանսական տեսուչը, ոչ հանրային պաշտպանը, գրում է «Պրավդա.Ռու»-ն: Տեղական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Ազգային վեհաժողովի ներկայացուցիչ Մաքս Սիսլուն ամիսներ շարունակ սպասել է Նկսեսի զեկույցին: