Թուրքիայի՝ ԵՄ հնարավոր անդամակցության բանակցությունների ընթացքն, առաջին հերթին, կապված է տնտեսական պայմանների կատարմամբ, ոչ թե՝ այդ երկում ընթացող ցույցերով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ:

Մերկելը հիշեցրել է, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցություններն ընթանում են «էջ առ էջ եւ արդեն մի քանի տարի շարունակ մենք դեռ ոչ մի նոր էջ չենք բացել»: Նա նշել է, որ Թուրքիան դեռ չի կատարել Անկարայի արձանագրությունը՝ միասնական առեւտրային հարաբերությունների մասին, քանի որ այստեղ ծագում է Կիպրոսի խնդիրը: Միայն այդ հարցի մշակումից հետո կարելի կլինի անցնել բանակցությունների հաջորդ փուլին, ասել է Մերկելը:

«Հիմա խնդիրը, թե կբացե՞նք մենք նոր էջ, թե՝ ոչ, դա մի փոքր այլ հարց է, քան այն, ինչ կատարվում է հիմա»,-ասել է Գերմանիայի կանցլերը:

Անդրադառնալով Թուրքիայում ընթացող ցույցերին եւ դրանց շուրջ զարգացումներին, Մերկելն ասել է, որ ցուցարարները պաշտպանում են իրենց իրավունքներն ու արժեքները, որոնք կարեւոր են Եվրոպայի համար: «Թուրքիայում տեղի է ունենում մի բան, որն իմ կարծիքով համարժեք չէ եւ մենք այդ մասին բարձրաձայնելու ենք»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի ներկայացուցիչները արգելափակել էին Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլի մեկնարկը:

Գերմանիան արգելափակել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը

http://news.am/arm/news/159168.html

Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցություններն սկսվել են դեռեւս 2005-ին, առաջադրվել էին 35 տեխնիկական կետեր, որոնք Թուրքիան պետք է կատարեր՝ ԵՄ պահանջներին բավարարելու համար: