ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հայտնել է, որ բրիտանական հատուկ ծառայությունները քաղաքացիներին ավելի շատ են լրտեսում, քան ամերիկյանը: Ըստ Սնոուդենի`  «նրանք ավելի վատն են»:

Guardian-ը հրապարակել է ԿՀՎ-ի նախկին աշխատակցի հերթական բացահայտումները: Դրանք վկայում են, որ ամբողջ աշխարհում բրիտանական հետախուզությունը գաղտնալսում է հեռախոսներ, կարդում էլեկտրոնային փոստը, սոցիալական ցանցերում գրառումները եւ հետեւում կայքերի հաճախելիությանը:  Ըստ Սնոուդենի` նրանք ստացված տեղեկությունը հայտնում են նաեւ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին, գրում է  «ԱիՖ»-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սնոուդենը բրիտանական թերթերին էր հանձնել դատական այն փաստաթուղթը, որով  թույլատրվել էր գաղտնալսել ԱՄՆ-ում  խոշոր Verizon օպերատորի բոլոր բաժանորդների հեռախոսազրույցները: Նա հայտնել էր նաեւ  PRISM ծրագրի մասին, որի շրջանակում ամերիկյան հատուկ ծառայությունները  հասանելիություն ունեին էլեկտրոնային փոստի նկատմամբ, կարդում էին սոցցանցերի անձնական նամակները: