ԱՄՆ-ի կարեւորագույն գերատեսչություններից մեկի՝ ՀԴԲ-ի նոր ղեկավար է դարձել հանրապետական Ջեյմս Կոմին։

Օբաման հույս է հայտնել, որ Կոմին «երկրում բարձր մակարդակով կապահովի արդարությունը եւ օրենքի իշխանությունը։

Կոմին նախկինում դաշնային դատախազ է աշխատել, իսկ 2003-2005թթ.՝ Ջորջ Բուշ կրտսերի կառավարման տարիներին, եղել է արդարադատության նախարարի առաջին տեղակալը։

Կոմին հանրապետական է, եւ նրա նշանակումը մի փոքր անսպասելի էր։

Սակայն տեղացի դիտորդները կարծում են, որ քաղաքական առումով այս քայլը ձեռնտու է նախագահին, քանի որ ըստ էության  միջկուսակցական երկխոսության պատրաստակամության դրսեւորում է, գրում է NEWSru.com-ը։

ՀԴԲ-ի նոր ղեկավարն ԱՄՆ-ում հայտնի է որպես սկզբունքային քաղաքական գործիչ։ 2004թ. նախագահի Ջորջ Բուշի երկու օգնականները եկել էին արդարադատության նախարար Ջոն Էշքրոֆթի մոտ, որն այդ ժամանակ հիվանդանոցում էր, եւ պահանջել երկրում առանց դատարանի վճռի հեռախոսային եւ համակարգչային հաղորդակցումներին տիրապետելու ծրագրի շարունակությունը։ Բայց նախարարի պարտականությունները կատարող Կոմին, իմանալով այդ մասին, մեկնել էր հիվանդանոց եւ հակառակը պահանջել։