Հետաքննություների դաշնային բյուրոն, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը  ավելի քան 20  տարի հետեւել են մեքսիկացի գրող Կարլոս Ֆուենտեսին, որը մահացել է 2012թ-ին, հաղորդում է «Associated Press»-ը: Այս մասին հայտնի է դարձել վերջերս հրապարկված փաստաթղթերից:

Նրան սկսել են հետեւել 1962 թ-ից, երբ գրողին հրավիրել էին մասնակցել քննարկումների այն ժամանակվա պետքարուղար Ռիչարդ Գուդվինի հետ: ՀԴԲ փաստաթղթերում Ֆուենտեսը բնութագրվում է  որպես «մեքսիկացի հայտնի գրող` վնասակար կապերով»: ՀԴԲ-ին խորհուրդ է տրվել ակտիվորեն չհետեւել նրան` ԶԼՄ-ների ուշադրության պատճառով, սակայն որոշվել է Կոլումբիայի համալսարանում, որտեղ դասավանդում էր գրողը,  մշտական ինֆորմատոր գտնել:

Ի դեպ, ԱՄՆ հատուկ ծառայությունները հաճախ էին  հետեւում գրողների. մասնավորապես ամերիկացի գրող Նորման Մեյլերն ու բրիտանացի Գրեմ Գրինը եւս եղել են ՀԴԲ «ուշադրության» կենտրոնում: