Բենգալիայի երբեմնի ծաղկող հայ համայնքը այն աստիճանի է նվազել, որ ներկայումս Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում միայն մեկ մարդ է ներկայացնում համայնքը:

Միքայել Ջոզեֆ Մարտին. անգլախոսներն այսպես են կոչում հայ համայնքից մնացած միակ ներկայացուցչին, գրում է տեղի «The Daily Star»-ը: Նրա հայկական անունը Միքայել Հովսեփ Մարտիրոսյան է եւ նա միակն է, որ պահպանում եւ հոգ է տանում Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Համբարձման եկեղեցու մասին:

Եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցը կարելի է համեմատել այդ տարածաշրջանում հայ ժողովրդի պատմության հսկայական գրքի հետ: Եկեղեցին կառուցվել է 1781 թվականին եւ վկայում է, որ հայերն այստեղ են ժամանել 17-18 դարերում: Հայերը հիմնականում զբաղվել են առեւտրով, եւ եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում:

Այսօր եկեղեցին գրեթե միշտ փակ է: Աինպիսի գործակալությունների, ինչպիսիք են BBC-ն ու «Ֆրանս Փրեսը», վավերագրական ֆիլմեր են նկարահանել հայկական տաճարի մասին, որը Բանգլադեշի կառավարությունը ներառել է ճարտարապետական հուշարձանների ցանկում:

Եկեղեցուն հետեւող Մարտինը Դաքքա  եկել 1942-ին: Ներկայումս նա արդեն բավական ծեր է եւ անհանգստանում է, թե իրենց հետո ով է հետեւելու եւ խնամելու հայկական եկեղեցուն: «Հնարավոր է, երբ ես մահանամ, իմ երեք դուստրերից մեկը Կանադայից կգան այստեղ, որպեսզի պահպանեն հայկական ներկայությունն այս երկրում»,- «Ֆրանս Փրեսին» տված հարցազրույցում նշել է Մարտինը: