Հայաստանի խորհրդանական պատվիրակությունը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, կմասնակցի ԵԽԽՎ ամառային նստաշրջանին, որը տեղի կուեննա  հունիսի 24 – 28-ը: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ն. Զոհրաբյանի խոսքով` առաջիկա նստաշրջանի ընթացքում ԵԽ պատգամավորները կքննարկեն Մերձավոր Արեւելքի իրավիճակը, Բուլղարիայում տեղի ունեցած ընտրությունների, Հունգարիայի նկատմամբ մոնիտորինգի ընթացակարգի բացման եւ այլ հարցեր: «Հայաստանը նախագահում է ԵԽ Նախարարների կոմիտեում, հետեւաբար, նախատեսվում է  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը: Կարծում եմ, Նալբանդյանի ելույթից հետո ելույթ կունենան նաեւ ադրբեջանցի պատգամավորները` հիմար շեշտադրումներով»,-հայտարարեց Զոհրաբյանը` ավելացնելով, որ նախատեսվում է նաեւ ԽՎ նախագահ Մարտին Շուլցի ելույթը, որին ինքը պատրաստվում է  մի շարք հարցեր ուղղել:

Նշենք, որ մեր տեղեկություններով, նստաշրջանի ընթացքում բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Աղբյուրի հաղորդմամբ, տեղի կունենա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը: