Հռոմում հունիսի 22-ին բազմահազարանոց ցույց է ընթանում՝ «Աշխատանքը ժողովրդավարություն է» կարգախոսով, որը կազմակերպել են Իտալիայի առաջատար արհմիությունները՝ Իտալիայի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (Cgil), Իտալիայի աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիան(Cisl) եւ Իտալիայի աշխատանքի միությունը(Uil)։
Կազմակերպիչների տվյալներով, որոնք մեջբերում է Tgcom24 հեռուստաալիքը, Սան Ջովանիի հրապարակի ցույցին մասնակցում է մոտ հարյուր հազար մարդ։, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Արհմիությունները կառավարությունից պահանջում են շտապ քայլեր ձեռնարկել աշխատանքային հարաբերությունների ոլորտում, ինչպես նաեւ երկրի փրկության համար անհրաժեշտ միջոցառումներ նախաձեռնել։




























