Ռուսաստանն ու Կիպրոսը նախնական համաձայնություն են ձեռք բերել «Անդրես Պապանդրեու» ավիաբազան ռուսաստանյան զինծառայողների կողմից օգտագործելու վերաբերյալ: Կիպրական լրատվամիջոցների տեղեկություններով` երկու երկրների արտգործնախարարները հարցը քննարկել են Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի` Մոսկվա կատարելիք այցի ընթացքում:




























