Լրտեսության մեջ մեղադրվող ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը Հոնկոնգից մեկնում է Վենեսուելա` տարանցիկ կետեր ընտրելով Մոսկվան եւ Հավանան:Ինչպես հաղորդում է «Ինբտերֆաքսը», վկայակոչելով «Աերոֆլոտի» աղբյուրները, որի ծառայություններից էլ օգտվում է կիբերլրտեսը, Մոսկվա նա թռչում է SU213 չվերթով եւ մեկ օր անց SU150 չվերթով պետք է մեկնի Հավանա:
ԿՀՎ նախկին աշխատակիցը մեկնում է ոմն Սառա Հարիսոնի հետ:Ուշագրավ է, որ «Շերեմետեւո» օդանավակայանի ոստիկանները չեն պատրաստվում ձերբակալել նրան. «Նշված քաղաքացու վերաբերյալ որեւէ կարգադրություն չենք ստացել, սակայն Ռուսաստանի տարածք մտնելու համար նա պետք է գործող վիզա ունենա»,-նշել են օդանավակայանի ոստիկանական բաժանմունքից:
Հիշեցնենք, որ լրտեսության մեջ մեղադրվող ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը «South China Morning Post» թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը նախինում է կիբերգրոհներ է իրականացրել չինական հեռահաղորդակցական ընկերությունների վրա` ստանալու համար Չինաստանի բանկիչներրի sms-հաղորդագրությունները:




























