Եգիպտոսի դատարանը «Մահմեդական եղբայրներ» կառավարող շարժման անդամներին մեղավոր է ճանաչել 2011թ-ին բանտի վրա հարձակման համար, հաղորդում է «Ռոսբալտը»:
Վադի ալ Նատրուն բանտի վրա հարձակման ժամանակ 2011թ-ին ազատ էին արձակվել «Մահմեդական եղբայրների» 34 անդամներ:
Միաժամանակ եգիպտոսցի քաղաքացիական ակտիվիստները, որոնք ձգտում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականին եւ արտահերթ ընտրությունների անցկացմանը, ավելի քան 15 մլն ստորագրություն են հավաքել: Սա գրեթե 2 միլիոնով ավելի է, քան ընտրությունների ժամանակ Մուրսիի օգտին քվեարկածները:




























