Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունիսի 24-ին երկօրյա այցով մեկնում է Իսրայել: Այցը պայմանավորված է հատուկ հարաբերությունները` ընդհուպ մինչեւ ռազմավարական համագործակցություն, վերականգնելու ցանկությամբ: Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումը ծրագրվում է հունիսի 25-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Իսրայելական մամուլի տվյալներով, վրացական պատվիրակությունը ծրագրում է այցելել տեղական պաշտպանական ձեռնարկություններից մեկը եւ բարձրացնել զենքի, այդ թվում` ԱԹՍ-ներ, հակատանկային եւ զենիթա-հրթիռային համակարգերի, գնման վերսկսման հարցը: Չցանկանալով սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ` Իսրայելը դադարեցրեց Թբիլիսիի հետ ռազմական համագործակցությունը 2008թ պատերազմի տարիներին:
Jerusalem Post-ին տված հարցազրույցում Վրաստանի վարչապետը Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման մեղքը բարդել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վրա:
Որպես երկու երկրների մերձեցման գործոններ` Jerusalem Post-ը նշում է մի քանի կարեւորագույնները: Նախ` Վրաստանը գտնվում է Սեւ ծովի ափին եւ վերջինիս տարածքվ է անցնում Իսրայելի կողմից գնվող նավթի կեսը` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով: Բացի այդ` Թբիլիսին Թեհրանից ընդամենը 1000 կմ հեռավորության վրա է գտնվում, ասվում է հրապարակման մեջ:




























