ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենն, ինչպես սպասվում է, Մոսկվայից Կուբա կմեկնի հունիսի 24-ին, հաղորդում է տեղեկատվական աղբյուրը: Նրա տվյալներով` Սնոուդենը պետք է «Շերեմետեւո» օդանավակայանի D տերմինալից թռչի SU150 չվերթով:

Ինչպես «Ինտերֆաքսին» հաղորդել է ԱՄՆ-ում տեղեկատվական աղբյուրը, ամերիկյան իշխանությունները կարող են պահանջել իրենց տարածքում իջեցնել «Աէրոֆլոտի» ինքնաթիռը, որով Սնոուդենը ուղեւորվում է Կուբա:

Նրա խոսքով` «յուրաքանչյուր պետություն, ելնելով հասարակական անվտանգության կամ ռազմական անհրաժեշտության նկատառումներից, կարող է, գործող միջազգային կանոնների հիման վրա, պահանջել իր տարածք մտած ցանկացած օդանավի վայրէջք»: