Թաիլանդի քաղաքական գունապնակում արդեն հանրային լայն տարածում ունեցող դեղին եւ կարնիր գույներին ավելացել է եւս մեկը` սպիտակը: Կառավարամետ ուժերը կոչվում են «կարմրաշապիկավորներ», իսկ ընդդիմադիրները` «դեղնաշապիկավորներ»: Այժմ գնալով ավելի լայն տարածում է ստանում կառավարության հրաժարականը պահանջող նոր շարժումը, որի կողմնակիցները կրում են Գայ Ֆոքսի սպիտակ դիմակներ: Շարժումը կոչվում է «V Թաիլանդի համար»:

Օրերս Բանգկոկում այդ շարժման մոտ 3 հազար մասնակիցներ հանրահավաք են անցկացրել: Այլ ակցիաներ են իրականացվել նաեւ նահանգներում: Բոլոր միջոցառումներն էլ խաղաղ բնույթ են կրել: Ցուցարարները պահանջել են կառավարության լուծարում եւ վարչապետի հրաժարական: Այս մասին գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«V Թաիլանդի համար» շարժումն առանձին է ներկայանում կառավարության դեմ պայքարող մյուս ուժերից: Դրա կազմակերպչական հիմնական ուժը ինտերնետի սոցկայքերն են: