Հյուսիսատլանտյան դաշինքի պատվիրակության այցը տեղի կունենա հունիսի 26-27-ին: Դրա շրջանակում Թբիլիսի կայցելեն դաշինքի 28 անդամ երկրների դեսպանները եւ գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը: Այս մասին հունիսի 24-ի ճեպազրույցում հայտնել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»: Այցի շրջանակում տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը:
Պատվիրակության անդամները կհանդիպեն նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, արտգործնախարար Մայա Փանջիկիձեի, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի հետ:
ՆԱՏՕ-ի դեսպանները կհանդիպեն նաեւ քաղաքացիական հասարակության եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կմասնակցեն վրացի զինծառայողներին Աֆղանստան ճանապարհելու միջոցառմանը:




























