ԵՄ երկրները չպետք է դադարեցնեն Թուրքիայի հետ բանակցությունները՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն, ով մասնակցում է Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Որոշում կայացնելով ԵՄ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլի մասին՝ պետք է ղեկավարվել նաեւ Եվրամիության ռազմավարական հետաքրքրություններով: Բնականաբար, Թուրքիայում տեղի են ունենում իրադարձություններ, սակայն մյուս կողմից, գոյություն ունեն երկարաժամկետ հետաքրքրություններ»,-ասել է նա: Ընդ որում, «խոսքը բոլոր մասնակից կողմերի հետաքրքրությունների մասին է»,-ասել է Վեստերվելլեն: «Դրա համար անհրաժեշտ է բանակցություններ վարել»,-ընդգծել է նա, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ «Թուրքիայում լարվածության էսկալացիան լավ իրադարձություն չէր»: «Սակայն մյուս կողմից, այս դեպքում խոսքն այն մասին է, որ մենք գիտակցենք հենց Թուրքիայի հետ երկարատեւ եւ ռազմավարական համագործակցության զարգացման համար պատասխանատվությունը»,-ամփոփել է գերմանացի դիվանագետը: