Այսօր` հուլիսի 24-ին, Մոսկվա է մեկնել ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը հունիսի 25-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբում (ք.Մոսկվա) կայանալիք ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական նիստին:
Նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:



























