Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը նախաձեռնել է հայկական կողմը: Այս մասին հունիսի 24-ին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին:
«Երկարատեւ եւ ծանր բանակցային գործընթացից հետո, մենք համաձայնության եկանք եւ 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրեցինք արձանագրությունները: Ցավոք, Թուրքիան հրաժարվեց վավերացնել փաստաթղթերն ու առանց նախապայմանների ստորագրել համաձայնագիրը»,-հայտարարել է նա:
Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումն, այս իմաստով, համընկնում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի Խորհրդի անդամների, հնչեցրած դիրքորոշմանը. «Հերթը Թուրքիայինն է»: «Արձանագրությունների վավերացման ու իրականացման հարցումը հերթը Թուրքիայինն է»,-հավելել է նա:




























