Անհրաժեշտ է Սիրիայի հարցով խորհրդաժողով գումարել ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ բոլոր ընդդիմադիր խմբերի մասնակցությամբ: Այդ մասին հունիսի 24-ին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ. Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին:
Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերն ու խորհրդաժողով անցկացնի, այդ թվում՝ պարզելու պատճառները, թե ինչու չկայացավ առաջին խորհրդաժողովը:
Նախարարների կոմիտեի ղեկավարը ընդգծել է, թե միջոցառմանը պետք է մասնակցեն նաեւ տարածաշրջանային ուժերը, որոնք իրավիճակի վրա ազդեցություն ունեն:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը եւ հակամարտության կարգավորման համար հիմքի նախապատրաստումը:




























