Թուրքական իշխանություններին հերթական սառը ցնցուղը մատուցել են Ավստրիայի իշխանությունները՝ հայտարարելով, թե աջակցում են Հոլանդիայի եւ Գերմանի կողմից Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների նոր փուլի արգելափակման որոշմանը։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Ավստրիայի արտգործնախարար Միխել Շպինդելեգերը Լյուքսեմբուրգում հայտարարել է, թե պետք չէ սկսել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները, քանի դեռ ազդանշան չի գա, որ թուրքական իշխանությունները ճանաչում են ժողովրդի իրավունքները։

Նշենք, որ ավելի վաղ Եվրամիությունը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին ոստիկանության գործողությունների լայնամասշտաբ հետաքննություն սկսել, որը անհամարժեք ուժ էր կիրառել Ստամբուլում ցուցարարներին ցրելու ժամանակ: ԵՄ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին: