Էկվադորը Սնոուդենին փախստականի փաստաթղթեր է տվել: Այդ մասին հայտնել է WikiLeaks կայքը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել է, որ ԿՀՎ-ի գաղտնիքները բացահայտած Էդուարդ Սնոուդենը առողջ է եւ գտնվում է անվտանգ վայրում:
Ասանժը նշել է, թե չի կարող հստակ տեղեկություններ տալ Սնոուդենի եւ նրան ուղեկցող WikiLeaks-ի աշխատակցուհու գտնվելու վայրի մասին: Նա նշել է, թե WikiLeaks-ը Սնոուդենի անունից քաղապաստան է խնդրել Իսլանդիայից եւ այլ երկրներից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սնոուդենը, ով Մոսկվայից պետք է մեկներ Հավանա, չի նստել ինքնաթիռ:
ԱՄՆ իշխանությունները Սնոուդենին մեղադրում են երեք հոդվածներով, որոնցից յուրաքանչյուրով 10 տարվա ազատազրկում է սպառնում: Պետքարտուղարությունը պահանջել է ձերբակալել Սնոուդենին եւ հանձնել ԱՄՆ-ին:




























