Քաթարի գործող կառավարիչ, շեյխ Համադ բին Խալիֆա աթ-Թանին պատրաստ է իշխանությունը հանձնել իր 33-ամյա որդուն՝ արքայազն Թամիմին: Քաթարի էմիրն, այսօր՝ հունիսի 24-ին, իշխող դինաստիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իշխանությունից հեռանալու եւ այն օրինական ժառանգորդին հանձնելու մասին:
Էմիրը նշել է, որ ցանկանում է իշխանությունը հանձնել իր 4-րդ որդուն՝ Թամիմ բին Համադ աթ-Թանիին:
Սպասվում է, որ 61-ամյա էմիրը ժողովրդին կդիմի հունիսի 25-ին, հաղորդում է Life News-ը:
Շեյխ Համադ բին Խալիֆա աթ-Թանին Քաթարի էմիրի պաշտոնը զբաղեցնում է 1995 թվականից, երբ ռազմական հեղաշրջման արդյունքում նրան հաջողվել էր գրավել իշխանությունն իր հորից:




























