Ստրաստբուրգում, այսօր՝ հունիսի 24-ին, Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ու Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը մասնակցել են ԵԽ-ում Հայաստանի նախագահության խորհրդանիշով տրամվայների շնորհանդեսի արարողությանը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արարողությանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ մի քանի ամիս Ստրասբուրգի բնակիչներն ու քաղաքի հյուրերը կշրջեն Հայաստանի դրոշի գույներով զարդարված տրամվայներով, որոնք հազարավոր ուղեւորներին կփոխանցեն հայ ժողովրդի սրտի ջերմությունը, նրա ցանկությունը 800 միլիոն եվրոպացիների հետ կիսելու խաղաղ երկինք եւ կառուցելու արժանապատիվ ապագա։
Նույն օրը նախարար Նալբանդյանը մեկնել է Լեհաստան՝ միանալու պաշտոնական այցով Վարշավա ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը։




























