Սիրիայի Հոմս նահանգում հունիսի 23-ին զոհվել է Ֆրանցիսկյան օրդենի վանական հայր Մուրադ Ֆրանսուան, հայտնում է Վատիկանի պաշտոնական կայքը:
Հոգեւորականի մահվան լուրը հաստատել են Ֆրանցիսկյան օրդենի վանականները: Նա սպանվել է վանքում՝ պատանդ ընկնելուց հետո: Տեղական աղբյուրները հայտնել են, որ մենաստանը, ուր ապրում էր հայր Մուրադը, ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Ջեբհաթ ան Նուսրա» («Ազատության ճակատ») կազմակերպության գրոհայինների հարձակման թիրախ էր դարձել: Այս կազմակերպությունը Սիրիայի զինված ընդդիմության հիմնական թեւն է:
Սիրիայում Ֆրանցիսկյան օրդենի ղեկավար հայր Հալիմ Նաժիմը սպանության կապակցությամբ հայտարարել է. «Արեւմուտքը պետք է հասկանա, որ Սիրիայի ընդդիմադիրներին աջակցելով աջակցում է ծայրահեղականներին եւ օգնում մարդասպաններին, այդ թվում՝ քրիստոնյաներին սպանողներին: Կատարվածն անտարբեր չի թողնի ոչ մի քրիստոնյայի»:




























