Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնելու է Ֆրանսիա:
Սարգսյանը այցի շրջանակներում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Սենատի նախագահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Նշենք, որ օրերս Փարիզում էր գտնվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս ամիս Փարիզ է մեկնելու նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա եւս Փարիզում հանդիպելու է համանախագահների հետ։



























