Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Այգավան գյուղի տարածքում գտնվող հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել 28-ամյա Հերմինե Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա գիշերը, ժամը 01.00-ին, նշված հյուրանոցային համալիրի մատուցման կետի սենյակում, մատուցողուհի Ա.-ի պայուսակից, գողացել է 37.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:





























