Հուլիսի 5-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 10-րդ փողոցի թիվ 4/5 տունը այրվում է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.40-ին նշված տան տանիքում հրդեհ է բռնկվել եւ այրվել է 7 քմ մակերեսով տարածք:
Ժամը 21.09-ին ԱԻՆ Արաբկիրի բաժնի թիվ 5 ՀՓՋ 2-րդ մարտական հաշվարկի կողմից հրդեհը մարվել է:
Հրդեհի առաջացման պատճառը եւ վնասի չափը պարզվում է:





























