Ոստիկանության Ավանի բաժանմունքի եւ Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լեփսիուսի փողոցի թիվ 25 հասցեի մոտից Ավանի բաժանմունք բերման են ենթարկել նախկինում 4 անգամ դատված, 37-ամյա Արայիկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսի 18-ի գիշերը գողացել է Տ.-ի անձնական օգտագործման ավտոմեքենայի չորս անիվներն ու մարտկոցը:
Արայիկ Մ.-ն խոստովանել է, որ նմանատիպ գողությունների եւս 19 դեպք է հեղինակել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժողների անձերը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Արայիկ Մ.-ն նախապատրաստված նյութերով հանձնվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:





























