Հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հեռացել է դեպքի վայրից:
Կատարվում է քննություն:



























