Հուլիսի 5-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկվել 23-ամյա Արտյոմ Ե.-ին եւ 24-ամյա Աշոտ Ժ.-ին, որտեղ նրանց մոտ հայտնաբերվել է ոսկյա մատանի, 2 զույգ ականջօղ, մեկը՝ կանաչ քարով, 3 կախազարդ, մեկը՝ մարգարտե, մյուսը՝ մուգ կարմիր քարերով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք նույն օրը Վանաձոր քաղաքի մի բնակարանից գողացել են 1.000.000 դրամ ընդհանուր արժողության զարդեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Արտյոմ Ե.-ն եւ Աշոտ Ժ.-ն ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:





























