Հուլիսի 4-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 31-ամյա Անդրանիկ Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2008 թ. փետրվարի 18-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Խափանման միջոցը` կալանք:

Անդրանիկ Գ.-ն փոխանցվել է Էրեբունու բաժնի ծառայողներին: