Որոնման «Aviasales.ru» համակարգի մասնագետները  զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրության աճ են արձանագրում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ:

Միաժամաակ զբսաշրջիկների թվի աճը չի ազդում  դեպի Երեւան ավիատոմսի վրա, «Ինտերֆաքս տուրիզմին» ասել են  «Aviasales.ru»-ից: Օրինակ, արդեն հիմա  սեպտեմբերի համար կարելի է Երեւանում երկարատեւ «week-end» պլանավորել: Տոմսի արժեքը կկազմի մոտավորապես 14  հազ. ռուբլի, թեեւ տեղում արդեն զբոսաշրջիկի սպասարկումն անհամեմատ ավելի էժան կլինի, իսկ հյուրանոցների` անգամ «5 աստղանի» արժեքը հազվադեպ է գերազանցում  6 հազար ռուբլին:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա  եթե համեմատվի 2012-ի հունիսը 2013-ինի  հետ, տարբերությունը հասնում է  27%-ի:  Համակարգի հիմնադիր Կոնստանտին Կալինովը դա բացատրել է ուղիղ չվերթների վերսկսմամբ, «բացի այդ, Վրաստանի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներն իսկապես շատ են գրում զբոսաշրջային համատեքստում»:

Բաքուն եւս այս տարի, ըստ «Aviasales.ru»-ի տոմսերի վաճառքի քանակության,  30%-ով ավելի շատ ռուսաստանցի զբոսաշրջիկ է ընդունելու: