Հայ գործարարների մեծ մասին առայժմ Լիբանանում ներդրումներ կատարելը չի գրավում: Այս մասին NEWS.am-ին ասաց Լիբանանում, Կիպրոսում եւ Հայաստանում գործող «Management Mix» քոնսալթինգային ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը:
«Հայաստանում մենք արդեն գործում ենք 12-13 տարի: Հիմնականում մենք սպասարկում ենք արտասահմանյան, այդ թվում` լիբանանյան ընկերությունների, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում: Մենք նրան խորհրդտվություն ենք տալիս տեղական օրենսդրության մասով, ունենք նաեւ գործարարների համար թրեյնինգների բաղադրիչներ:
Մեր հաճախորդների թվում լիբանանյան ընկերությունները քիչ չեն, այդ թվում` հեռահաղորդակցության ոլոտում»,-նշեց Սեմերջյանը:
Հակառակ բնույթի ծառայություններ` հայկական բիզնեսի համար լիբանանյան օրենսդրության խորհրդատվություն, ընկերությունն առայժմ ավելի քիչ է մատուցում: «Ցանցակողները քիչ են, բայց մենք հույս ունենք, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ նեդրումների իրականացման հետաքրքրվածությունը ժամանակի հետ կմեծանա եւ երկկողմ բնույթ կկրի»,-հայտարարեց Ր. Սեմերջյանը:
Նշենք, որ Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր լիբանանական ներդրումը ներդրումային «Fattouche Group» ընկերության 20%-անոց մասնակցությունն է «Ղ-Տելեկեոմ» ընկերությանը, ինչպես նաեւ «Byblos Bank Armenia»-ի 65% բաժնետոմսերը «Byblos Bank SAL» խմբում: 2011թ. վերջին Հայաստանում լիբանանյան ներդրումների ընդհանուր պորտֆելը կազմել է մոտ 103 մլն դոլար:





























