Շոգ եղանակին երեւանցիները փորձում են «հովանալ» լողավազաններում: Այստեղ բավականին լայն ընտրություն կա ինչպես գնային առումով, այնպես էլ ծառայությունների մատուցման:
Ներկայացնենք մի փոքր էքսկուրս, որը կարող է կողմնորոշել «հովանալ» ցանկացողներին: Ամենահայտնի լողավազններից մեկը Մարքսի փողոցի վրա գտնվող Դ. Համբարձումյանի անվան լողավազանն է: Այստեղ 12 պարապմունքի տոմսը կազմում է 19 հազար, իսկ մեկ ժամը` 2 հազար: Լողավազանի երկարությունը 25մ է, խորությունը` 5մ:
«Գրանդ սպորտ» մարզական համալիրի լողավազանում 12 պարպմունքի արժեքն առաջին ամսում 50 հազար է, երկրորդից` արդեն 28 հազար: Առանձին ժամերով այցելություններ չեն նախատեսված: Լողավազանը գործում է մինչեւ ժամը 22 –ը, երկարությունը 25մ է, խորությունը 1.8մ:
«Գոլդ ժիմ» համալիրից հրաժարվեցին հեռախոսով հայտնել գների մասին` նշելով, որ իրենց մոտ ճկուն համակարգ է գործում: Լողավազանը գործում է ամեն օր, մինչեւ ժամը 23 –ը:
«Նեպտուն» լողավազանի արժեքն առաջին ամսում կազմում է 22 հազար` 18 ժամվա համար, երկրորդ ամսվա արժեքը 20 հազար է կազմում: Մեկ ժամի արժեքը 2,5 հազար դրամ է: Լողավազանի երկարությունը 25մ է, առավելագույն խորությունը` 2.2մ:
«DDD» լողավազանում 12 այցելությունների արժեքը կազմում է 20 հազար: Առանձին այցելությունները կարժենան 2,5 հազ + 500 դրամ բուժզննության համար: Լողավազանի երկարությունը 25 մ է, առավելագույն խորությունը`1.8մ:
Սա մայրաքաղաքում գործող լողավազանների ամբողջական ցանկը չէ:





























