20-ամյա Է. Ա-ն ավտոլվացման կետի մուտքի դիմաց վիճաբանության մեջ է մտել Է. Ա.-ի եւ Դ. Ս.-ի հետ, ապա իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Դ. Ս-ի որովայնին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Է. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  Եր. Քոչարի 11 շենքի հարեւանությամբ գործող ավտոլվացման կետի մուտքի դիմաց վիճաբանության մեջ է մտել Է. Ա.-ի եւ Դ. Ս.-ի հետ, ապա իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Դ. Ս.-ի որովայնին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործ է հարուցվել 112   հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ`  3-7  տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել հուլիսի 4-ին առաջիկայում, կնշանակվի դատական քննության օրը: