Թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրվող Արտաշես Բաղումյանը եւ Ալբերտ Հակոբյանը մայիսի 4-ի դատական նիստի ժամանակ հայտարարել են, թե նույն գործով նախաքննություն իրականացրած քննիչը Արտաշես Բաղումյանից 2000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել եւ ստացել: Բացի այդ, նրանք հայտարարել են, որ հետաքննության մարմնի աշխատակիցները Ալբերտ Բաղումյանից բռնության գործադրմամբ, սպառնալիքներով եւ խոշտանգմամբ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են կորզել:
Ամբաստանյալների հաղորդումների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Արտաշես Բաղումյանը եւ Ալբերտ Հակոբյանը, գիտակցելով, որ իրենց տրամադրած հիշյալ տեղեկությունները կեղծ են, ծանր հանցագործության մեջ մեղադրելով քննիչին ու հետաքննության մարմնի աշխատակիցներին, կատարել են հանցագործության մասին սուտ մատնություն:
Փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:



























