Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ 47-ամյա Դ Մուրադյանը կալանավորվել է, քանի որ պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերի դրամ եւ գույք: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 47-ամյա Դ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու եւ ծառայության գծով հովանավորչության համար, պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերի դրամ եւ գույք:
Քրեական գործ է հարուցվել 311 հոդվածի 4 –րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով): Սույն հոդվածը պատժվում է 7-12 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Որոշումը կողմերին է ուղարկվել հուլիսի 3-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:



























