Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Ն. Գասպարյանին, որը հայտարարել էր, որ «Էրեբունի» թանգարանի մոտ իրեն դանակահարել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 5-ին բաժին է ներկայացել 15-ամյա Մելս Է.-ն եւ հայտնել, որ մարտի 3-ին, ժամը 20.00-ին, Ազատամարտիկների փողոցում գտնվող զբոսայգում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով հարվածել է վիճաբանության մասնակիցներից մեկին եւ պատճառել մարմնական վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: