Թուրք ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են օգտագործել: Ցուցարարները ցանկացել էին մտել «Գեզի» այգի, որը պահպանվում է ոստիկանների կողմից:Մի քանի հազար ցուցարարներ հուլիսի 7-ին  հավաքվել են Ստամբուլի Թաքսիմ հրապարկում, հողորդում է  BBC-ին:

Ակտիվիսները կոչ էին արել հավաքվել այգու տրածքում, սակայն Ստամբուլի նահանգապետը զգուշացրել էր, որ նրանց ճանպարհին կկանգնեն ոստիկանները:Հիշեցնենք, որ Գեզի այգու վերակառուցումը բողոքի զանգվածային ակցիաների պատճառ էր դարձել, որը հետագայում քաղաքական երանգ էր ստացել: Հունիսի  6 –ին դատարանը որոշում էր կայացրել դադարեցնել «Գեզի» այգու ծրագիրը: