Այսօր` հուլիսի 7-ին, րոպեներ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել Նիվա մակնիշի 73 VQ 333 համարանիշի և Օպել մակնիշի 35 UT 795 համարանիշի մեքենաները:

Բախման արդյունքում Նիվա մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Տեղում հավաքված քաղաքացիները մեծ դժվարությամբ մեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի վիրավոր վարորդին, որին քիչ ուշ ժամանած շտապ օգնության մեքենան տեղափոխել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Օպել մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բարեբախտաբար, վնասվածքներ չի ստացել: 2 ավտոմեքենաներում էլ ուղևորներ չեն եղել:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկաններն ու Լոռիի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները:

Լուսանկարներն ու մանրամասները` առաջիկայում: