Հայտնի է դարձել քիչ առաջ Վանաձոր քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների ինքնությունը:

Ավելի վաղ NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնել էր, որ Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 73 VQ 333 համարանիշի եւ «Օպել» մակնիշի 35 UT 795 համարանիշի մեքենաները:

Բախման արդյունքում «Նիվա»-ն շրջվել է: Տեղում հավաքված քաղաքացիները մեծ դժվարությամբ մեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի վիրավոր վարորդին, որին քիչ ուշ ժամանած շտապօգնության մեքենան տեղափոխել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բարեբախտաբար, վնասվածքներ չի ստացել: 2 ավտոմեքենաներում էլ ուղեւորներ չեն եղել:

«ՎԱԶ 2121»-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ Գրիգոր Ավագյանը, իսկ «Օպել»-ը՝ նույն քաղաքի բնակիչ Սոս Անտոնյանը:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկաններն ու Լոռիի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները:

Լուսանկարները՝Էդվարդ Արզումանյանի