Հուլիսի 6-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանի միջանցքում` կախված վիճակում, հայտնաբերվել է 35-ամյա կնոջ դիակ: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Շենգավիթի բաժնից հայտնեցին, որ  հուլիսի 6-ին, ժամը 12:00-ի սահմաններում քաղաքացիներից ահազանգ են ստացել եւ տեղեկացել, որ Սողոմոն Տարոնցի 1 հասցեում գտնվող հանրակացարանի շենքի իր բնակարանում` միջանցքում կախված, հայտնաբերվել է տանտիրուհու՝ 35-ամյա Ա. Ո.-ի դին:

Ըստ շրջանառվող տեղեկությունների` նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Բնակարանում հայտնաբերվել են նաեւ պարտքացուցակեր: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: