Այսօր`  հուլիսի 8-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Շիրակի մարզում ավտովթար է եղել, զոհեր եւ վիրավորներ չկան: Գյումրի քաղաքի Գորկու 76 շենքի բնակիչ, 53-ամյա Ա. Մ.-ն, վարելով Mercedes մակնիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում բախվել է առեւտրի տաղավարներին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին նաեւ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից:

Ի դեպ, մի քանի գյումրեցիներ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ Jeep մակնիշի մի ավտոմեքենա Գյումրիում հետապնդել է Mercedes-ի վարորդին եւ նույնիսկ նշում էին, որ հետապնդման ժամանակ հչել են կրակոցներ, ինչից հետո Mercedes-ի վարորդը, ով, ըստ նույն գյումրեցիների, ԱԺ պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանի հորեղբոր տղայի աներձագն է, վթարի է ենթարկվել՝ բախվելով առեւտրի տաղավարներին:

Կրակոցների մասին տեղեկությունը, սակայն, ոստիկանությունից չհաստատեցին: