Հայաստանում բավարար ադեկվատությամբ չեն գնահատում Ասոցատիվ համաձայնագրի եւ Մաքսային միության վերաբերյալ բանակցությունների շուրջ տիրող իրավիճակը: Այս մասին հուլիսի 8-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Իսկանդարյանը:
Քաղաքագետի կարծիքով` Ասոցացման համաձայնագիր շուրջ բանակցությունները վատ ընթացք չունեն եւ 50 տոկոսից ավելի հավանական է, որ Վիլնյուսում Արեւելյան համագործակցության գագաթաժողովում փաստաթուղթը կնախաստորագրվի: «Սակայն դա դեռ բոլորվին գործընթացի վերջը չէ: Դա դեռ միայն քայլլերից մեկն է»,-հիշեցրել է քաղաքագետը, հավելելով, որ նախաստորագրմանը կհետեւի փաստաթղթում նշված պայմանների իրականացումը, ինչի համար կարող է տարիներ պահանջվի: Ընդ որում, ԱԳՆ գործունեությունը քաղաքագետը գնահատել է ոչ «շատ վատ»` հավելելով, որ դեռեւս մեծ աշխատանք կպահանջվի:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը միանալու հեռանկարներին, ապա քաղաքագետը կարծում է, որ դրանք չկան, քանի որ Հայաստանին ոչ ոք չի առաջարկում անդամակցել այդ կազմակերպությանը: Դրա համար էլ հանրապետությունը մշակում է Մաքսային միության հետ, այ ոչ թե դրա ներսում փոխհամագործակցության ձեւեր:




























